Ապրիլին կկայանա ՖԻԼԱ-ի նիստը և կքննարկվի ըմբշամարտում փոփոխությունների հարցը

Ապրիլին կկայանա ՖԻԼԱ-ի նիստը և կքննարկվի ըմբշամարտում փոփոխությունների հարցը

PanARMENIAN.Net - Ըմբշամարտի շուրջ քննարկումները շարունակվում են, նրանք կավարտվեն թերևս այս տարվա սեպտեմբերին, երբ Բուենոս Այրեսում կայանա Միջազգային Օլիմպիական կոմիտեի նիստը: Նիստի ընթացքում էլ կորոշվի, մնո՞ւմ է այս մարզաձևը Օլիմպիական խաղերի ծրագրում, թե ոչ:

Հայաստանի հունահռոմեական հավաքականի գլխավոր մարզիչ Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ ապրիլին կկայանա ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նիստ. «Նիստի ժամանակ մարզաձևում դրական փոփոխություններ կլինեն, իսկ ՄՕԿ-ին առաջին հերթին հետաքրքրում էին այդ փոփոխությունները»:

Ըստ մասնագետի, ըմբշամարտը կմնա Օլիմպիադայի ծրագրում, բոլորն են դեմ դուրս եկել ՄՕԿ-ի գործկոմի այս որոշմանը և կարող են հասնել ցանկալի արդյունքի:

«Կան Օլիմպիադայի չեմպիոններ, ովքեր իրենց մեդալները հանձնում են ՄՕԿ, այս ձևով արտահայտելով իրենց բողոքը, ցույց են տալիս, որ կոմիտեն վարկաբեկում է ըմբշամարտը»,- նշեց Ջուլֆալակյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---