Սամվել Գևորգյան. ՄՕԿ-ի որոշումն ուղղված էր Ռաֆայել Մարտինետտիի դեմ

Սամվել Գևորգյան. ՄՕԿ-ի որոշումն ուղղված էր Ռաֆայել Մարտինետտիի դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ և Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գևորգյանը նշեց, որ աշխարհի շատ երկրների ըմբիշներն են միավորվել ըմբշամարտը Օլիմպիական խաղերից հանելու որոշման դեմ:

Նա ընդգծեց, որ ՄՕԿ-ի որոշումն առաջին հերթին ուղղված էր ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետտիի դեմ: «Ըմբշամարտի կանոնները հաճախակի էին փոփոխության ենթարկվում, և առաջացնում էին բոլորի դժգոհությունը: ՄՕԿ-ը մի քանի անգամ զգուշացրել էր Մարտինետտիին, սակայն վերջինս չէր ենթարկվում դրանց: Նա անգամ ՖԻԼԱ-ի բյուրոյի անդամներին չէր ասել այդ զգուշացումների մասին»,- ասաց Գևորգյանը:

Գևորգյանի խոսքով, շատ լավ է, որ Մարտինետտիին պաշտոնանակ են արել, քանի որ վերջինս շատ կոռուպացված էր: Նա ընդգծեց, որ այդ պատճառով են հայ ըմբիշները` Վաղինակ Գալստյանը, Կարեն Մնացականյանը և շվեդահայ Արա Աբրահամյանը, զրկվել մեդալներից. «Մենք միշտ դժգոհ ենք եղել Մարտինետտիից, սակայն համախմբված չենք եղել ու ոչինչ չենք կարողացել նախաձեռնել: Շատ ուրախ եմ, որ Թեհրանում կայացած աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ դրական տեղաշարժ կար, արդեն սկսել էին գործել երկու կարևոր կանոններ` հրելու դեպքում ըմբիշներին միավոր չէին տրվում և մարզիկները մենամարտում էին գլուխները բարձր պահած»:

Գևորգյանն ավելացրեց, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան համագործակցում է Ռուսաստանի ֆեդերացիայի հետ և անելու է հնարավորը ըմբշամարտը Օլիմպիական խաղերում պահելու համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---