Օմբուդսմենը՝ ՊԵԿ աշխատակիցներին.Մի վրդովվեք, պարոնայք, համբերատար ուղղեք սխալները

Օմբուդսմենը՝ ՊԵԿ աշխատակիցներին.Մի վրդովվեք, պարոնայք, համբերատար ուղղեք սխալները

PanARMENIAN.Net - Հարկատուներին էլեկտրոնային համակարգի խափանմամբ ծանր վիճակի մեջ դնելուց հետո հանրային պատասխանատվությունից խուսափելու ՊԵԿ-ի փորձին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից արձագանքել են օրենսդրությունից մեջբերումներով:

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Համակարգչային և տեխնիկական հարցերի աշխատանքային խմբի ղեկավարն է»: (ՀՀ կառավարության թիվ 25 արձանագության N-3 հավելված)

«… Հարկային մարմինը կշարունակի աշխատանքները էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգի ամբողջական ներդրման ուղղությամբ»: (ՀՀ կառավարության թիվ 195-Ն որոշում)

«ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները ևպատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակմանը մասնակցության, տիրող իրավիճակի ուհեռանկարային զարգացման ապահովման համար»: (ՀՀ կառավարության թիվ 1005-Ն որոշում)

«Հարկային մարմինը պարտավոր է Հաշվետվությունների ընդունման համար ապահովել ավտոմատ համակարգի ֆունկցիոնալությունը, Հաշվետվությունների փոփոխման, համակարգի պրոֆիլակտիկ անջատումների դեպքում էլեկտրոնային Հաշվետվությունների ներկայացման կայքում տեղադրված հաղորդագրության միջոցով նախօրոք տեղեկացնել Հարկ վճարողին»:(ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի թիվ 120-Ա հրաման)

«Անկախ առանձին պետական մարմինների դժգոհություններից, շարունակում ենք մեր աշխատանքը` միտված նաև հարկ վճարողների իրավունքների պաշտպանությանը` հարգալից քննադատելով և հետևողականորեն վերհանելով բոլոր ոլորտներում առկա խախտումներն ու թերացումները: Մի´ վրդովվեք, պարոնա՛յք, համբերատար ուղղեք սխալները»,-հորդորում է Օմբուդսմենը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---