Արմեն Նազարյան. Իմ հացադուլով ես պաշտպանելու եմ բոլոր ըմբիշների շահերը

Արմեն Նազարյան. Իմ հացադուլով ես պաշտպանելու եմ բոլոր ըմբիշների շահերը

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի վեցակի հաղթող, աշխարհի եռակի չեմպիոն և Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը փետրվարի 27-ից սկսելու է հացադուլ` ի պաշտպանություն ըմբշամարտը Օլիմպիական խաղարի ծրագրից չհանելուն: Հացադուլը նա շարունակելու է մինչև մարտի 25-ը` ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ավարտը:

«Ես 15 տարի ելույթ եմ ունեցել, բազմաթիվ մեդալներ եմ նվաճել և թույլ չեմ տա, որ նման բան տեղի ունենա: Դա կնշանակի, որ մեր նվաճումները իրենց արժեքը կկորցնեն: Ես Օլիմպիադայի եռակի չեմպիոն եմ ու գիտեմ այդ բարձունքում հայտնվելու գինը: Դրա համար եմ ես նախաձեռնել նմանատիպ ակցիա, միայն հեղուկներ եմ խմելու»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Նազարյանը:

Օլիմպիական չեմպիոնի խոսքով, նա դժվարություն չի ունենա հացադուլի ընթացքում, քանի որ իր կարիերայում հաճախակի է 18-25 կգ քաշ գցել: Նա ավելացրեց, որ իր որոշմանը դրական են վերաբերվել Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայում: «Մեր ֆեդերացիայի նախագահն էլ Օլիմպիական չեմպիոն է և իր մեդալը ի նշան բողոքի ուղարկել է ՄՕԿ: Մենք ամեն ինչ անում ենք ըմբշամարտը Օլիմպիադայում պահելու համար: Ես համոզված եմ, որ այդ մարզաձևը, ինչպես տարիներ շարունակ եղել է խաղերի ծրագրում, այդպես էլ կմնա: Այն ամենակտիվ ու լավ մարզաձևն է ու պետք է շարունակի զարգանալ»,- ընդգծեց նա:

Հացադուլին զուգահեռ նա Բուլղարիայի հավաքականին պատրաստելու է Եվրոպայի առաջնությանը և գտնում է, որ իր աշխատանքը դրանից որևէ կերպ չի տուժի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---