Գերմանիայի հետ հռչակագիր է ստորագրվել բնապահպանության բնագավառում համագործակցության մասին

Գերմանիայի հետ հռչակագիր է ստորագրվել բնապահպանության բնագավառում համագործակցության մասին

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը փետրվարի 26-27 –ը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այցի շրջանակներում Արամ Հարությունյանը փետրվարի 26-ին հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար Պետեր Ալտմայերին:

Գերմանական կողմի հետ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հանդիպման ավարտին ստորագրվել է համատեղ հռչակագիր «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության մասին» Դրանք վերաբերվում են շրջակա միջավայրի պահպանությանը, բնական ռեսուրսների կայուն ու էկոլոգիապես անվտանգ օգտագործմանը, PanARMENIAN.Net ին են հայտնել ՀՀ բնապահպանության նախարարության մամլո ծառայությունից:

2000թ. սկսած Հայաստանի բնապահպանության նախարարությունը ծրագրեր է իրականացնում Գերմանիայի աջակցությամբ, որոնք մասնավորապես վերաբերվում են պահպանվող տարածքներին:

Նախարար Արամ Հարությունյանը կարևորել է երկկողմ սերտ համագործակցությունը:Նրա խոսքով, այս փաստաթղթի ստորագրումը ապահովում է այն ձևաչափը, որով կողմերը պետք է շարունակեն համագործակցել: «Համատեղ իրականացվող ծրագերից հիշարժան են Թվինինգային ծրագրի իրականացումը, որի մեկնարկը արդեն տրվել է և կենսոլորտային տարածքի ստեղծումը Սյունիքի մարզում: Մենք գերմանական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք ևս չորս ծրագրերի իրականացման ուղղությամբ», -նշել է Արամ Հարությունյանը:

Նշենք, որ կենսոլորտային տարածքի ստեղծման համար նախատեսված է 8 մլն 250 հազար եվրոյին համապատասխան գումար: Հայաստանի բնապահպանության նախարարը Գերմանիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նախարար Արամ Հարությունյանը այցելել է նաև աղտոտման համալիր կանխարգելման և հսկման կազմակերպություն` ծանոթանալու լավագույն տեխնոլոգիաների և արտանետումների ու արտահոսքերի գրանցման ավտոմատ համակարգին:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---