Պետախ Տիկվայում տեղի է ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված հուշ երեկո

Պետախ Տիկվայում տեղի է ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված հուշ երեկո

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում տեղի է ունեցել Սումգայիթում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հուշ երեկո: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել Իսրայելի «Արարատ» հայ համայնքի մամլո քարտուղար Մենդել Կորսունսկին, հավաքվածներին պատմել են հակամարտության պատմության, հայերի դեմ Ադրբեջանում իրագործված սարսափելի ոճրագործությունների մասին: «Նման միջոցառում անց է կացվել առաջին անգամ»,-ասել է Կորսունսկին:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել է «Սովորական ցեղասպանություն» փաստագրական ֆիլմը, որից հետո հավաքվածները հարգել են Սումգայիթի զոհերի հիշատակը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---