Հովիկ Աբրահամյանը վերջին օրերի հրաժարականի դիմումները բարոյական քայլ է համարում

Հովիկ Աբրահամյանը վերջին օրերի հրաժարականի դիմումները բարոյական քայլ է համարում

PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում Հայաստանի 915 քաղաքային և գյուղական համայնքներից 70-ում է պարտվել Հանրապետական կուսակցության թեկնածուն, ինչը, ըստ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, նորմալ ցուցանիշ չէ: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով այն համայնքների ղեկավարների և մարզպետների հրաժարականներին, որտեղ ՀՀԿ թեկնածուն պարտվել է, Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ հրաժարականները կուսակցությունը չի պարտադրել: «Ես համամիտ չեմ, որ եթե որևէ համայնքում պարտվել ենք, ապա պետք է քաղաքապետը հրաժարական տա, մենք դրան դեմ ենք: Համայնքի ղեկավարը մեղավորը չէ, որ մեր թեկնածուն պարտվել է: Հրաժարականները բարոյական քայլ են: Որոշումը կայացնելու է կառավարությունը, և նրանց քայլին իր գնահատականը կտա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---