Սումգայիթ 25. Վկայում են ականատեսները. Մաս 4 (վիդեո)

Սումգայիթ 25. Վկայում են ականատեսները. Մաս 4

PanARMENIAN.Net - 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ: Դեպքերի մասին պատմում են ականատեսները:

Վալերի Գասպարյան Դեպքերի ականատես Իմ աչքի առջև սպանել են երկու եղբայրների։ Վալերի Ավանեսյանին, ծնված 1957թ., ով իմ համադասարանցին էր, և Ալիկ Ավանեսյանին, ծնված 1955թ.։ Միաժամանակ ծանր վիրավորել են նրանց հորը, ջարդել են նրա ճակատային ոսկորը։ Դա տեղի էր ունենում 3 ժամ շարունակ՝ երեկոյան ժամը 23.00-ից մինչև գիշերվա ժամը 02.00-ը։ Եղբայրներին սպանելիս՝ այդ երեք ժամերի ընթացքում, նրանց ուղղակի գազանաբար ջախջախում էին։ Հենց մեր պատշգամբի տակ Վալերին փորձեց փախչել։ Նրան կենգնեցրեցին, գետին տապալեցին և գազանաբար սպանեցին՝ դանակներով, քարերով։ Կարճ ասած, մթության մեջ այդքան էլ պարզ չէր երևում, բայց ես տեսա, որ նրան գազանաբար տրորում էին։ Նաև ուզում էին այրել նրան. նրա գլխի աջ մասն այրված էր։ Նրա եղբայր Ալիկ Ավանեսյանը 30 մետր այն կողմ էր, և այդտեղ էլ նրան նույն ձևերով և նույն գազանությամբ սպանեցին։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---