Երևանում այս տարի նախատեսվում է կառուցել 8 վերգետնյա անցում

Երևանում այս տարի նախատեսվում է կառուցել 8 վերգետնյա անցում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարնը 2012 թ. մասնավոր հատվածի հետ տնտեսության տարբեր ոլորտներում իրականացրել է ակտիվ համագործակցություն: Իրականացվել են մի շարք ծրագրեր ուղղված ջրային կառույցների, քաղաքային անբարեկարգ ենթակառուցվածքների բարեկարգմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը:

«Մանսավորի հետ համագործակցության արդյունքում 2012-ին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կառուցվել է վերգետնյա 7 անցում, իսկ այս տարի նախատեսվում է կառուցել 8 վերգետնյա անցում: Մասնավոր ներդրումների հաշվին կառուցվել են նաև գյուղատնտեսական արտադրանքի փոքրածավալ շուկաներ»,-հավելեց Հարությունյանը:

Ներդրումային դաշտում Հարությունյանը կարևորեց օտարերկրյա ներդրողների միջև համագործակցության ընդլայնումը: Դաշտի ակտիվացման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայումս մշակման փուլում է գտնվում 5 ներդրումային փաթեթ, որոնց մասին տեղեկությունները կտեղադրվեն քաղաքապետարանի պաշտոնական կայքում: «Ներդրումային փաթեթները ուղղված են Երևանի համայնքին պատկանող անմխիթար, ոչ բարեկարգ գույքի արդիականացմանը: Դրանք զուտ տեղեկատվական բնույթ ունեն և կարող են վերանայվել ու փոփոխվել»,-նշեց նա: Ինչ վերաբերում է այս տարվա ծրագրերին, ապա Երևանի քաղաքապետրանը ՄԱԶԾ հայասնատնյան գրասենյակի և Գլոբալ էներգետիկ ֆոնդի հետ համատեղ նախաձեռնել է «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացման» ծրագիրը: Այս տարի կմեկնատկի նաև 2012-ին հաստատված «Քաղաքային կանաչ լուսավորության» ծրագիրը: Մասնավոր մի շարք ընկերություններ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել մասնակցելու քաղաքպետարանի կողմից իրականցվող ծրագրերին:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---