Թեղուտի հանքավայրի շահագործման նոր նախագիծը անհամեմատ ավելի մեծ ավերածություններ է նախատեսում![]() 27 փետրվարի 2013 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Վաղը՝ փետրվարի 28-ին, էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի կառավարության նիստի հաստատմանն է ներկայացրելու որոշման նախագիծ, որով առաջարկում է 3 տարով հարկային արտոնություն տրամադրել Թեղուտի հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ին, ասվում է «Թեղուտի պաշտպանություն քաղաքացիական նախաձեռնության» հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. Հարկ չհամարելով անդրադառնալ այս նախագծի մանրամասներին՝ արձանագրենք մի քանի փաստեր. 1. Դեռևս 2012թ.-ի դեկտեմբերի 21-ին մենք Հատուկ քննչական ծառայությանը հաղորդում ենք ներկայացրել Թեղուտում կատարվող քրեական հանցագործության մասին, հիմնավորելով, որ հանքավայրի շահագործումն իրականացվում է միանգամայն այլ նախագծով, որը չի անցել բնապահպանական փորձաքննություն և չի հաստատվել: Ընդ որում, նոր նախագիծը անհամեմատ ավելի մեծ ավերածություններ է նախատեսում, քան նախորդը: Մինչ օրս իրավապահ մարմիններն ընթացք չեն տվել ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը, այնինչ օրենքով նախատեսված կարգով պարտավոր էին գործին ընթացք տալ հաղորդումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում: «2. Նույն օրը դիմում ենք ներկայացրել բնապահպանության նախարարին՝ պահանջելով իրականացնել տեսչական ստուգումներ և պարզել, թե արդյո՞ք հանքավայրը շահագործող ընկերությունն աշխատանքներն իրականացնում է հաստատված նախագծով, որին ևս առարկայական պատասխան չի տրվել: Այս ամենից բխում է հետևություն, որ Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը գտնվում է Սերժ Սարգսյանի հովանավորչության տակ, իսկ պետական մյուս մարմինները հավասարապես կիսում են հանքավայրի ապօրինի շահագործման աշխատանքների հետևանքով տեղի ունեցող քրեական հանցագործության պատասխանատվությունը: Օրենքի և իրավունքի նկատմամբ հետևողականորեն ցուցաբերվող այս լկտի արհամարհանքը նաև հիմք է տալիս պնդելու, որ անօրինականությունները դադարեցնելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու միակ հնարավոր տարբերակը մնում է Հայաստանում առկա հանցավոր համակարգի տապալումը»,-ասվում է «Թեղուտի պաշտպանություն քաղաքացիական նախաձեռնության» հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |