Հ.Աբրահամյանը վարչապետ դառնալ չի ցանկանում. իսկ փոխվարչապետների թիվը հնարավոր է` ավելանա

Հ.Աբրահամյանը վարչապետ դառնալ չի ցանկանում. իսկ փոխվարչապետների թիվը հնարավոր է` ավելանա

PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցությունում կարծում են, որ փոփոխությունների անհրաժեշտություն կա: «Մենք բազմիցս ասել ենք, որ լինելու են փոփոխություններ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կառավարությունում, բայց դա չի նշանակում, որ դա կոնկրետ վերաբերում է վարչապետի փոփոխությանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով նախօերին իր և Սերժ Սարգսյանի հանդիպմանը, նա ասաց, որ նախագահի հետ չեն քննարկել կառավարության հարցը. «Որևէ նման հարց չի քննարկվել: Մենք խոսել ենք ԱԺ-ի հարցերի մասին, և ոչ թե գնացել ենք քննարկել կառավարությունը»,- ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ վարչապետի փոփոխության մասին դեռ շուտ է մտածել, քանի որ առաջիկայում կա ավագանու ընտրություններ: Նա նշեց, որ հնարավոր է կառավարությունում նոր հաստիքներ ավելանան՝ ՀՀԿ-ն փոխվարչապետների քանակն ավելացնելու հարցը քննարկել է:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատեց մամուլում շրջանառվող լուրը, որ ինքը հանդիպել է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ: Նշենք, որ որպես նոր վարչապետ շրջանառվում է նաև նրա անունը: Հովիկ Աբրահամյանը կոռեկտ չհամարեց ասել, թե կոնկրետ ինչ են քննարկել հանդիպման ժամանակ, սակայն հավաստիացրեց, որ հանդիպմանը քաղաքական հարցեր չեն քննարկվել:

Հարցին, թե հնարավոր է, որ հաջորդ նախագահական ընտրություններում ինքն առաջադրվի, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Իմ պաշտոնավարման տարիներին երբևէ չեմ մտածել երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասին»: Դիտարկմանը, թե ժամանակին ցանկանում էր վարչապետի պաշտոնը, ԱԺ նախագահն ասաց, որ մի ժամանակ ցանկանում էր, սակայն հիմա փոշմանել է. «ԱԺ նախագահի պաշտոնը ավելի բարձր է, քան՝ վարչապետինը»:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---