Լարիսա Ալավերդյան. Ոչ միայն միջազգային հանրությունը, այլ Հայաստանն էլ չի տվել Սումգայիթյան դեպքերի գնահատականը![]() 27 փետրվարի 2013 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Մինչ այսօր ոչ միայն միջազգային հանրությունը չի տվել Սումգայիթյան դեպքերի գնահատականը, այլև Հայաստանը:Ազգային ժողովը մինչ այսօր չի ընդունել որևէ օրենք, որով կհստակեցնի Սումգայիթում կատարված դեպքերը: Այս մասին ասաց նախկին պատգամավոր, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Սումգայիթում ցեղասպանության 25-ամյա տարելիցի կապակցությամբ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի կազմակերպած կլոր սեղան-քննարկմանը: «ՄԱԿ-ի կազմում չկա մի երկիր, որը Ադրբեջանի նման ակնհայտ ցույց է տալիս իր ռասիստական քաղաքականությունը: Այս կապակցությամբ միջազգային հարթակներում մեր ձայնը չի հնչում, մենք արձագանքում ենք այն ժամանակ, երբ Ադրբեջանի կողմից որևէ անհեթեթ հայտարարություն է լինում»,-ասաց Ալավերդյանը: ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նշեց, որ տարածաշրջանում միշտ շահերի բախում է լինում, մեր խնդիրն է միասնական լինել: Քննարկման մասնակից, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ եթե Թուրքիայում ապրող մոտ 60% հայ բնակչության կոտորածը ճանաչվեր, նման կոտորածները չէին կրկնվի: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, անդրադառնալով այս թեմային, ասաց, որ Սումգայիթը պատճառ դարձավ ԽՍՀՄ-ում ազգամիջյան հարաբերությունների սրման: Սումգայիթյան դեպքերը իշխանությունների կողմից կազմակերպված են եղել, իսկ այսօր Ադրբեջանը փորձում է կայանալ հակահայկական քայլերով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |