Քաղաքացուց պահանջել են վերադարձնել 128 հազար դրամ գործազրկության նպաստը![]() 27 փետրվարի 2013 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Գործազուրկի կարգավիճակ ունեցող Ռուզաննա Սարգսյանը 10 ամիս շարունակ գործազրկության նպաստ է ստացել, սակայն մեկ օր ժամկետով թարգմանչական ծառայություն մատուցելուց հետո զբաղվածության տարածքային կենտրոնից տեղեկացվել է, որ որպես գործազրկության նպաստ 128 961 դրամ ստացված ֆինանսական միջոցները պետք է վերադարձնի, քանի որ զբաղվել է անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ: Ռուզաննա Սարգսյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին: Բարձրացված հարցի կապակցությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն հասցեագրած գրությամբ Պաշտպանի կողմից վկայակոչվել է օրենսդրական այն հիմնավորումը, որ դիմումատուի կողմից իրականացված մեկօրյա թարգմանչական գործունեությունը չի կարող որակվել որպես անհատ ձեռնարկատիրական գործունեություն: Իսկ բնակչության զբաղվածության և գործազրկության ոլորտի օրենսդրությամբ` անձը համարվում է չզբաղված քանի դեռ չի իրականացրել օրենքով նախատեսված գործունեության տեսակներից որևէ մեկը (այս դեպքում անհատ ձեռնարկատիրություն): Բացի այդ Ռուզաննա Սարգսյանը թարգմանչական գործունեություն իրականացրել է ծառայությունների մատուցման պայմանագրով և իրավաբանորեն հաշվառված չի եղել որպես անհատ ձեռնարկատեր: Պաշտպանի միջնորդության արդյունքում հարցը քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և որոշվել է, որ որպես գործազրկության նպաստ ստացված գումարները քաղաքացու կողմից ենթակա չեն վերադարձման: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |