Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամները կայցելեն Երևան![]() 27 փետրվարի 2013 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Ավստրիայի խորհրդարան, ուր հանդիպեց Խորհրդարանի երկրորդ նախագահ Ֆրից Նոյգեբաուերի և խորհրդարանի անդամների հետ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման մասնակիցները քննարկեցին հայ-ավստրիական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ակտիվացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում Հայաստանի և Ավստրիայի պատվիրակությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այս տարվա ընթացքում Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի այցելությունը Երևան կազմակերպելու մասին։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին: Այդ ենթատեքստում հանդիպմանը ներկա, հայաստանյան ընտրություններին որպես դիտորդ մասնակցած ավստրիացի պատգամավորները նշեցին, որ ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: Ավստրիացի պատգամավորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Զրուցակիցները անդրադարձան նաև Հայաստան – Եվրամիություն համագործակցությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության և երկրում բարեփոխումների մասին հարցազրույց տվեց «Ավստրիական լրատվական գործակալությանը»։ Փետրվարի 27-ին նախատեսված է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ, ինչպես նաև ելույթը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինք 5-րդ համաշխարհային ֆորումին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |