27 փետրվարի 2013 - 17:53 AMT
Արթուր Սարկիսովը աչքի է ընկել «Ատլանտասի» հետ խաղում

Նիժնի Նովգորոդի «Վոլգան» երկրորդ հանդիպումն է անցկացրել Թուրքիայում ընթացող վերջին հավաքում Լիտվայի «Ատլանտասի» հետ: Լիտվացիների հետ խաղում «Վոլգային» հաջողվել է արագ գոլ խփել: Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը միայնակ դուրս է եկել դարպասապահի դեմ, սակայն պաշտպանը վայր է գցել նրան: Անդրեյ Կարյական իրացրել է 11-մետրանոցը՝ 1:0:

Երկրորդ գնդակը «Վոլգան» խփել է ընդմիջումից հաշված վայրկյաններ առաջ: Կարյակայի փոխանցումից հետո Սարկիսովը ձախ ոտքով գնդակն ուղարկել է աջ անկյունը` հաշիվը դարձնելով 2:0, հայտնում է «Վոլգայի» պաշտոնական կայքը: