Մեկնարկել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի այցն Ադրբեջան: Ինչպես հայտնում է «ԱՊԱ» ադրբեջանական գործակալությունը, պաշտոնական այցի ընթացքում Միխայիլ Սահակաշվիլին կհանդիպի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև հանդիպումներ կունենա Նախիչևանի Ինքնավար Հանրապետությունում: