Սեյրան Օհանյան. Բանակը չի օգտագործվում քաղաքական նկրտումների համար![]() 27 փետրվարի 2013 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Զիված ուժերը պետք է չեզոք լինեն քաղաքական գործընթացների հարցում: Պաշտպանության նախարարությունն արգելում է քաղաքկան շարժերը բանակում, բանակը չի օգտագործվում քաղաքական նկրտումների համար: Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն արեց նախարար Սեյրան Օհանյանը: Նա նկատեց, որ բանակում զինծառայողներն իրավունք չունեն համազգեստով որևէ հավաքի մասնակցել, բայց հանգստի, ճաշի ժամերին տեղեկություն ստանալու հանարավորություն ունեն: «Բանակը քաղաքական գործընթացներից զերծ պահելը ճիշտ է»,- ասաց պաշտպանության նախարարը: ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակելու է թափանցիկ քաղաքականությունը: «Հատուկ քաղաքականություն բանակի իմիջի բարձրացման չի լինելու, դա մեր առօրյա գործունեությունն է»,- ասաց նա: Սեյրան Օհանյանը նկատեց, որ մեր զինված ուժերը պետք է համընթաց քայլեն հասարակության հետ: Իսկ համալրման գործընթացում ներգրավվում են հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ: «Ժողովուրդը ինքն է պահանջում, որ բանակը թափանցիկ լինի: Թափանցիկ չլինելը անմտություն է: Բանակ-հասարակություն կապով կամրապնդվի մեր պաշտպանողականությունը: Դրանով նաև գաղտնիության արտահոսքը կբացառվի»,- նկատեց նախարարը: Նա նշեց, որ բացասական երևույթներ կան և դրանք նաև շահարկման առիթ են հանդիսանում, մի խումբ մարդիկ փորձում են ոչ ճիշտ տեղեկութուն տարածել բանակի մասին, միտումնավոր իջեցնել բանակի հեղինակությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |