ԱԳ նախարար. Եթե Թուրքիան ցանկանում է նպաստել ղարաբաղյան կարգավորմանը, չպետք է խառնվի այդ գործընթացին![]() 27 փետրվարի 2013 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ավստրիական լրատվական գործակալությանը»: Անդրադառնալով Թուրքիայի դերին տարածաշրջանում և նրա կողմնակալ վերաբերմունքին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ ԱԳ նախարարն ասել է. Թուրքիան միակողմանիորեն պաշտպանում է Ադրբեջանին: Եվ բնականաբար չի կարող միջնորդի դեր խաղալ այս գործընթացում: Եթե Թուրքիան իսկապես ցանկություն ունի նպաստել խաղաղ կարգավորմանը, լավ կլիներ, որ ընդհանրապես չխառնվեր այդ գործընթացին: Պատճառը, որ մինչ այսօր հնարավոր չի եղել հասնել կարգավորմանը Ադրբեջանի ապակառուցողական և մերժողական քաղաքականությունն է։ Ադրբեջանական կողմը կարծում է, որ ուժի գործադրումը, ռազմական լուծումը կարող է հնարավոր տարբերակ լինել։ Սակայն, իհարկե, պատերազմը լուծում չէ և բանակցային գործընթացին այլընտրանք չկա։ Ինչպես նշել է ԱԳ նախարարը հարցազրույցում, Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, սակայն թուրքական կողմը մերժեց վավերացնել և իրականացնել այդ համաձայնությունները: Փաստորեն Թուրքիան մերժում է միջազգային հարաբերությունների կարևորագույն pacta sund servanta սկզբունքը ՝ պայմանավորվածությունները պետք է հարգվեն։ Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումը նույնն է՝ Թուրքիան պետք է հարգի պայմանավորվածությունները, վավերացնի և իրականացնի արձանագրություններն առանց նախապայմանների: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |