ՀՀ ԱԳ նախարար. Տարածաշրջանային ծրագրերը չեն կարող հաջողություն ունենալ, եթե ուղղված են որևէ երկրի դեմ

ՀՀ ԱԳ նախարար. Տարածաշրջանային ծրագրերը չեն կարող հաջողություն ունենալ, եթե ուղղված են որևէ երկրի դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ավստրիական լրատվական գործակալությանը»: ԱԳ նախարարը հարցազրույցում անդրադարձել է նաև տարածաշրջանային էներգետիկ խնդիրներին: Նա նշել է, որ տարածաշրջանային ծրագրերը կարող են հաջողություն ունենալ, եթե հիմնվեն ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա։ Դրանք չեն կարող հաջողություն ունենալ, եթե ուղղված են որևէ երկրի դեմ, եթե ստեղծում են նոր բաժանարար գծեր։ Այդ ծրագրերը կարող են հաջողություն ունենալ, եթե դրանց ուղղվածությունը ոչ թե դեմ է, այլ հանուն, եթե նկատի են առնում բոլոր երկրների շահերը։

Այն հարցին ի պատասխան, թե կարո՞ղ է «Նաբուկոն» իր ներկայիս ձևով վատթարացնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, նախարարը պատասխանել է. «Ես ասացի, այն ինչ ասացի», հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---