Ռազմական կրթության ոլորտի հարցեր են քննարկվել պաշտպանության նախարարությունում

Ռազմական կրթության ոլորտի հարցեր են քննարկվել պաշտպանության նախարարությունում

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում փետրվարի 27-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ՊՆ կադրային քաղաքականությունը և բարելավման ուղիները, ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի դրույթների իրականացման ընթացքը: Նիստը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը:

Ելույթներով հանդես են եկել ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը, ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, ռազմակրթական ոլորտի ներկայացուցիչներ, բանակային կորպուսի հրամանատարներ:

Ամփոփման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է կադրային բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև ռազմակրթական ոլորտում իրականացված ծրագրերը: Սեյրան Օհանյանը ուղենշել է հետագա ծրագրերը և մի շարք հանձնարարականներ տվել ոլորտի պատասխանատուներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---