Լիտվացի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել արցախահայության պայքարին![]() 27 փետրվարի 2013 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին ԼՀ Սեյմասում կայացել է «Հայաստան-Լիտվա. հայացք դեպի ոչ վաղ անցյալ» խորագրով գիտաժողով, որը նվիրված էր Հայաստանում և Լիտվայում ժողովրդավարական շարժումների և արցախահայության ազգային ազատագրական պայքարի 25-ամյակին: Ներկաները հարգանքի տուրք են մատուցել նաև Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Միջոցառմանը ներկա էին Լիտվայի օրենսդիր մարմնի բազմաթիվ անդամներ, քաղաքական, հասարակական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Լիտվայի «Սայուդիս» շարժման հիմնադիր անդամներ և լիտվահայ համայնքի ներկայացուցիչներ: Գիտաժողովին որպես հատուկ հրավիրյալներ մասնակցել և ելույթ են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարն իր ելույթում, մասմավորապես, ընդգծել է, որ ազգային զարթոնքի շարժումը միավորել էր Լիտվայի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին ընդհանուր գաղափարների՝ ազատության և ժողովրդավարության սկզբունքների շուրջ: Նա շեշտել է, որ ԼՂՀ-ն այսօր ընտրել է պետականաշինության ժողովրդավարական ուղին՝ ափսոսանք հայտնելով, որ ԼՂՀ կարգավիճակի անորոշությունը խոչընդոտում է Արցախի ներգրավվումը միջազգային գործընթացներում: Կարեն Միրզոյանը անդրադարձել է նաև հակամարտության կարգավորմանը` ընդգծելով ԼՂՀ հանձնառությունը հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը և համոզմունք հայտնել, որ միայն ԼՂՀ վերադարձը բանակցություններին որպես լիարժեք կողմ հնարավորություն կտա բեկում ապահովել գործընթացում:ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննեսյանն իր ելույթում անդրադարձել է Լիտվայում և Հայաստանում 25 տարի առաջ սկիզբ առած ժողովրդավարական գործընթացներին` կարևորելով այն տարիներին գոյություն ունեցող փոխադարձ զորակցությունն ու աջակցությունը, մասնավորապես՝ Լիտվայի և մերձբալթյան այլ երկրների ժողովրդավարական շարժումների սատարումը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցից՝ նա կարևորել է ժողովրդավարական գործընթացների անդառնալիությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում որպես հակամարտությունների խաղաղ կարգավորման երաշխիք և առաջարկել Եվրամիությունը ներկայացնող լիտվացի գործընկերներին հետամուտ լինել բացառելու երկակի չափանիշների կիրառումը՝ ըստ աշխարհաքաղաքական նպատակահարմարության: Իր խոսքում Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը ընգծել է, որ «ԼՂ հիմնահարցը շատ հաճախ ներկայացվում է որպես միջազգային իրավունքի երկու հիմնարար` ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների անհաղթահարելի հակասության դասական օրինակ: Մինչդեռ խնդիրը ավելի խորքային է. այն տարբեր արժեհամակարգերի, ֆիզիկական գոյատևման և ցեղասպանության կրկնության բացառման խնդիր է»: Կոնֆերանսին ելույթ են ունեցել նաև Լիտվայի Սեյմասի պատգամավորներ Դանգուտե Միկուտիենեն, Ալգիս Կաշետան, Վիլյա Ալեկնայտե-Աբրաիմիկիենեն, որոնք կարևորել են 25 տարի առաջ ժողովրդավարական շարժումների գաղափարներին հավատարիմ մնալու հրամայականը և «ռեալ պոլիտիկ»-ի մոտեցումից խուսափելու անհրաժեշտությունը` Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատման համար: Բանախոսները իրենց աջակցությունը հայտնեցին արցախահայության պայքարին՝ ընդգծելով ժողովրդի ազատ կամաարտահայտությունը հաշվի առնելու անհրաժեշտությունը: ԼՀ Սեյմասի պատգամավոր Դալիա Կուոդիտեն ընթերցել է Լիտվայի Հանրապետության Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը: Ստորագրված փաստաթղթի բնօրինակը պաշտոնապես հանձնվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարին: Նախաձեռնությանը միացել են քաղաքական տարբեր խմբակցություններ ներկայացնող Սեյմասի 9 անդամ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |