Չինական կողմը պատրաստ է մասնակցել Երևանի քաղաքապետարանի հայտարարած միջազգային մրցույթներին![]() 27 փետրվարի 2013 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունի հանդիպման ժամանակ քննարկվել են Երևանի և Չինաստանի քաղաքների, մասնավորապես Ուռումչի քաղաքի միջև համագործակցության հեռանկարները։ Քաղաքապետը նկատել է, որ վերջին շրջանում ակտիվացել են մասնավորապես երկկողմ տնտեսական շփումները։ «Հայաստանի և Չինաստանի մայրաքաղաքների միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։ Ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունը ինչպես Երևանի և Ուռումչիի, այնպես էլ Չինաստանի այլ քաղաքների հետ երկկողմ կապերի հաստատման հարցում։ Ուռումչին խոշոր արդյունաբերական քաղաք է և, կարծում եմ, կան ոլորտներ, որտեղ կարելի է փոխշահավետ համագործակցություն ծավալել», - նշել է Երևանի քաղաքապետը։ «Չինական կողմը հետաքրքրված է Երևանի ներդրումային դաշտով և պատրաստ է մասնակցել նաև Երևանի քաղաքապետարանի հայտատարարած միջազգային մրցույթներին՝ երկկողմ համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման համար: Կարծում եմ հաջողության դեպքում դա կլինի ևս մի կարևոր համագործակցություն մեր երկու երկրների միջև», - ընդգծել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը։ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Երևան քաղաքի ներդրումային դաշտի հնարավորությունները և համագործակցության ոլորտները՝ մասնավորելով բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսությանի կառավարման, հանգստի գոտիների ստեղծման, հյուրանոցային համալիրների շինարարության և այլ բնագավառներ։ Երևանի քաղաքապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել՝ Չինաստանի կառավարության կողմից ՀՀ–ին տրամադրված 249 քաղաքային ավտոբուսների համար, որոնց հիմնական մասը արդեն համալրել է Երևանի հասարակական տրանսպորտի ցանցը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |