27 փետրվարի 2013 - 20:22 AMT
«Շանս» ավանդային ակցիայի 1 միլիոն դրամ մրցանակային ֆոնդը բաշխվել է 6 ավանդատուների միջև

Այսօր Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Շանս» ավանդային ակցիայի հերթական խաղարկությունը:

Խաղարկության արդյունքում 1 միլիոն դրամ մրցանակային ֆոնդը բաշխվել է այն 6 ավանդատուների միջև, ում անունները վիճակահանության միջոցով դուրս են հանվել խաղարկության ցանկից:

Մրցանակային ֆոնդը բաշխվել է հետևյալ հարաբերակցությամբ. մեկ ավանդատու ստացել է գլխավոր մրցանակը՝ 750000 ՀՀ դրամ, իսկ մնացած 5-ը շահել են մրցանակային ֆոնդի 25-ական տոկոսները՝ այսինքն յուրաքանչյուրը 50000 ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ «Շանս» ժամկետային ավանդն էապես տարբերվում է մյուս ավանդատեսակներից նրանով, որ այն հնարավորություն է տալիս ավանդատուներին ոչ միայն ստանալ տոկոսագումարներ ներդրված ավանդի դիմաց, այլև մասնակցել եռամսյակը մեկ կրկնվող խաղարկությանը և շահել գումարներ: