28 փետրվարի 2013 - 15:55 AMT
Էրդողանը սիոնիզմը համեմատել է ֆաշիզմի հետ, ՄԱԿ գլխավոր քարտուղարը լռել է

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիոնիզմը հումանիզմի դեմ նույնպիսի ոճրագործություն է անվանել, ինչպիսին ֆաշիզմն էր: Ինչպես գրում է The Jerusalem Post-ը, այդ մասին նա հայտարարել է Վիեննայում՝ Քաղաքակրթությունների դաշինքի համաժողովում:UN Watch կազմակերպությունը հորդորել է Պան Գի Մունին դատապարտել թուրք վարչապետի ելույթը: Կազմակերպությունը տարակուսանք է հայտնել, որ նախագահող Պան Գի Մունը, ինչպես նաև դահլիճում ներկա մյուս ազդեցիկ քաղաքական գործիչները ոչ մի կերպ չեն արձագանքել Էրդողանի խոսքերին: