Դիլիջանում կքննարկեն 2012-2025թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը![]() 28 փետրվարի 2013 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ից մարտի 2-ը Դիլիջանում պետական մարմինների, դոնոր հանրության և մի շարք հասարակական կազմակերպությունների հետ տեղի կունենա Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (2012-2025թթ համար) նախագծի քննարկում : Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը մշակվել է այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որի ղեկավարը ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է: Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, մշակույթի, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի, առողջապահության, արդարադատության նախարարություններից և ՀՀ կենտրոնական բանկից: Փետրվարի 28-ից մարտի 2-ը կայանալիք քննարկման ընթացքում նախատեսվում է ա) GIZ Հայաստանի աջակցությամբ մասնագիտական քննարկումներ իրականացնել քաղաքացիական հասարակության հետ բ) իրականացնել մասնագիտական քննարկումներ դոնոր հանրության հետ: Քննարկման շրջանակներում կստորագրվի նաև Կայուն զարգացման ծրագրից Հեռանկարային զարգացման ծրագրին անցնելու սոցիալական գործընկերության Հուշագիր: Քննարկմանը մասնակցելու և բացման խոսքով հանդես են գալու ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |