Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդես 2013-ը կմեկնարկի մարտի 1-ին![]() 28 փետրվարի 2013 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում մեկնարկելու է 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը(Caucasus Travel Show, CTS): Այն ուղղված է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը: Ցուցահանդեսի ժամանակ հնարավորություն կլինի տեղեկանալ զբոսաշրջության զարգացման տարածաշրջանային միտումներին և խնդիրներին, ինչպես նաև ծանոթանալ ոլորտում միջազգային գործարար փոխհարաբերությունների զարգացմանը և հեռանկարներին:Ցուցահանդեսը նպատակ ունի խթանել ներգնա և տարածաշրջանային զբոսաշրջությունը` ցուցահանդեսի շրջանակներում օտարերկրյա տուր-օպերատորների համար ճանաչողական շրջայց կազմակերպելու միջոցով: Կստեղծվեն բարենպաստ պայմաններ տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների համատեղ մշակման, գովազդման և վաճառքի համար: Այս ցուցահանդեսը քայլ է` ուղղված ներքին (մարզային) զբոսաշրջությունը խթանելուն: Հասարակությունը, պոտենցիալ հաճախորդները, մասնագետները, պաշտոնյաներն ու մյուս շահագրգիռ կողմերը կտեղեկացվեն զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումների մասին և ստեղծել ֆորում զբոսաշրջության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի համար: Հայաստանի բնակչությանը հնարավորություն կընձեռնվի արձակուրդները պլանավորել մատչելի և որակյալ պայմաններով: Այս տարվա ցուցահանդեսին ընդհանուր առմամբ կմասնակցի ավելի քան 75 կազմակերպություն, որից 58-ը` ՀՀ 11 մարզերից և Լեռնային Ղարաբաղից, մյուսները` Թուրքիայից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից և Արաբական Միացյալ Էմիրություններից: Բացի զբոսաշրջային օպերատորներից ցուցահանդեսին կմասնակցեն նաև զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցներ ու հանգստյան տներ, ավիաընկերություններ, զբոսաշրջային կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, զբոսաշրջության ոլորտը լուսաբանող ամսագրեր ու լրատվական գործակալություններ: CTS 2013-ի շրջանակում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ զբոսաշրջային կրթություն տրամադրող հայաստանյան կրթական հաստատությունների ուսանողների և շրջանավարտների համար: Ցուցահանդեսը կազմակերպիչներն են Ճամփորդական գործակալների հայկական միությունը և Ճամփորդական գործակալների ամերիկյան միության հայկական մասնաճյուղը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո: Այս տարի ցուցահանդեսի գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |