Մ. Բելեցկի. Սառեցված հակամարտությունների կարգավորման համար իշխանությունների ու միջնորդների ջանքերը բավարար չեն![]() 28 փետրվարի 2013 - 18:30 AMT PanARMENIAN.Net - «Ես մեծ հետաքրքրությամբ ծանոթացա «ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթությունները» կլոր սեղանի նյութերին, հատկապես հետխորհրդային տարածքի սառեցված հակամարտությունների մասով: Միանալով բանաձևին, կցանկանայի որոշ դիտողություններ անել»,-ասել է Analitika.at.ua-ին ուկրաինացի քաղաքագետ, Ուկրաինայի նախագահին կից հումանիտար խորհրդի անդամ Միխայիլ Բելեցկին: «Լավագույն կարգավորման համար անհրաժեշտ է երկու կողմերի վստահությունը միջնորդ երկրների հանդեպ: Իսկ դրա համար հարկավոր է, որ այդ երկրները, այդ թվում և Ուկրաինան, որը նախագահում է ԵԱՀԿ-ում, հավասարազոր հեռավորության վրա լինեն կողմերից և հաշվի առնեն յուրաքանչյուրի շահերը: Ակնհայտ է, որ դա անհամատեղելի է ծայրահեղ ձևերի, զենքի առաքումների հետ: Ազգամիջյան հակամարտությունների կարգավորման համար իշխանությունների ու միջազգային միջնորդների ջանքերը բավարար չեն: Հարկավոր է, որ վստահության մթնոլորտ ձևավորվի ժողովրդների միջև, իսկ դա շատ բարդ խնդիր է: Առաջին հերթին, պետք է հրաժարվել ատելության լեզվից: Առանձին ավանդ կարող են ունենալ անհատները: Նման օրինակ կարող է ծառայել Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը: Կլոր սեղանն անցնում էր Սումգայիթյան ջարդերի 25-ամայկի նախօրեին: Մենք բոլոր գլուխ ենք խոնարհում անմեղ զոհերի առջև»,-հայտարարել է քաղաքագետը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |