Ալեքսանդր Գրիշչուկը գտնում է, որ հավակնորդների մրցաշարի բոլոր մասնակիցներն իրական շանսեր ունեն![]() 4 մարտի 2013 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը գտնում է, որ հավակնորդների մրցաշարի բոլոր ութ մասնակիցներն էլ հաղթելու իրական շանսեր ունեն: «Կարծում եմ, Լոնդոնի մրցաշարի բոլոր ութ մասնակիցներն ունեն շանսեր: Այդ թվում նաև ես, ինչո՞վ եմ մյուսներից պակաս»,-Գրշչուկի խոսքն է մեջբերում chesspro.ru-ն: Լևոն Արոնյանը նույնպես շարունակում է պատրաստվել աշխարահի չեմպիոնի կոչման համար հավակնորդների խաղերին: ՖԻԴԵ-ի վարկանիշի երրորդ համարը գտնում է, որ անցյալ տարի առաջին իսկ խաղում զիջեց Ալեքսանդր Գրիշչուկին, քանի որ նման մարցաշարերին մասնակցելու փորձ չուներ: «Ինձ համար մեծ պատիվ է խաղալ նման մրցաշարում: Միևնույն ժամանակ ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն կունենամ պայքարելու նման ուժեղ շախմատիստների հետ: Ես, ինչպես և մյուս 7 շախմատիստները, կաշխատեմ հաղթել: Եթե իմ լավագույն խաղը ցույց տամ, ինձ մոտ դա կստացվի»,-հավելել է նա: Մրցաշարը կկայանա Լոնդոնում մարտի 14-ից ապրիլի 1-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |