Կարեն Միրզոյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այսօր դանդաղ է ընթանում![]() 4 մարտի 2013 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Ցավոք, մենք չենք կարող է առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում: Ցավոք, գործընթացն այսօր դանդաղ է ընթանում: Եվ առաջին հերթին, մեր կարծիքով, պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին որպես հակամարտության լիիրավ կողմ: Մեր դիրքորոշումը հետևյալն է. միայն կարգավորման գործընթացին որպես հակամարտության լիարժեք կողմ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը, ընդ որում կարգավորման բոլոր փուլերում, մեզ հնարավորություն կտա իրական բեկում ապահովել և հասնել մեր վերջնական նպատակին՝ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորմանը: Այդ մասին «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: «Հիշեցնեմ, որ ներկա բանակցային գործընթացը գնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ՄԽ համանախագահության ձևաչափով, և բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը ուղղակի ենթադրում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա հակամարտության լիարժեք կողմի կարգավիճակ: Միակ խոչընդոտն այդ ճանապարհին այն է, որ Ադրբեջանը չի ցանկանում ուղիղ բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Ինչ վերաբերում է միջազգային հանրության կարծիքին, ապա այսօրվա պատկերը վկայում է հակառակը: Այն կարծիքը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, գնալով ավելի է տարածվում և ավելի շատ երկրներ են, այդ թվում համանախագահ երկրներից, վստահաբար հայտարարում, որ ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի մոտ: Հիշեցնեմ, որ 1990-ական թվականներին բանակցությունների մեկնարկի ժամանակ Լեռնային Ղարաբաղն ակտիվորեն մասնակցել է բանակցություններին, չէ որ առաջին հերթին հենց Լեռնային Ղարաբաղի մասնակցության շնորհիվ մենք ունենք, թերևս, ամենամեծ նվաճումը՝ հրադադարի մասին համաձայնագիրը, որը կնքել են անմիջապես Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը»,-հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |