Դեսպան Ղարիբջանյանը հանդիպել է ԱՄԷ Ազգային Դաշնային խորհրդի նախագահի հետ![]() 4 մարտի 2013 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 3-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային Դաշնային խորհրդի (ԱԴԽ, խորհրդարան) նախագահի Դուբայի նստավայրում հանդիպում ունեցավ ԱԴԽ նախագահ Մուհամմադ Ահմադ ալ-Մրրի հետ: Հանդիպման սկզբում ԱՄԷ Ազգային Դաշնային խորհրդի նախագահը խնդրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել վերընտրվելու կապակցությամբ իր շնորհավորանքները, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում քննարկվեցին ՀՀ եւ ԱՄԷ միջեւ հարաբերություններին, մասնավորապես` խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր: ԱՄԷ ԱԴԽ նախագահը բարձր գնահատեց հայ-էմիրաթյան հարաբերությունների մակարդակը եւ հայտնեց ԱՄԷ իշխանությունների պատրաստակամությունն այն զարգացնելու ու ամրապնդելու ուղղությամբ` ընդգծելով հայ համայնքի կարեւոր ներդրումը ԱՄԷ տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքի զարգացման գործում: ՀՀ դեսպանի եւ ԱՄԷ ԱԴԽ նախագահի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց խորհրդարանական փոխայցելությունների ու շփումների ակտիվացման, ինչպես նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության մասին իրավական փաստաթղթի ստորագրման շուրջ: Այդ կապակցությամբ, նախագահ ալ-Մրրին վերահաստատեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ԱՄԷ այցի հրավերը` նշելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացմանը: Զրույցի ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |