4 մարտի 2013 - 17:01 AMT
Մարտի 4-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410.67 դրամ

Մարտի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 16,050,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 411.42 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.75 դրամ:

Միաժամանակ, մարտի 4-ին 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410.67 դրամ` մարտի 1-ի համեմատ ավելանալով 1,43 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 533.34 դրամ` կրճատվելով 0,26 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝ 13,34 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: