Ջութակի երեկո` Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

Ջութակի երեկո` Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

PanARMENIAN.Net - Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացել է Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի ջութակի դասարանի պրոֆեսոր Էռնստ Առաքելովի համերգը:Կատարվել են լարային երաժշտության համաշխարհային երգացանկից տարբեր ստեղծագործություններ: Երեկոյի ընթացքում հնչել են Մոցարտի, Պագանինի, Վաժա Ազարաշվիլու, Սարգիս Բարխուդարյանի, Վիլյամ Կրոլլի, Հենրիխ Էռնստի, Սարասատեի ստեղծագործությունները, որոնք կատարել են Ե.Միքելաձեի անվան երաժշտական գիմնազիայի, Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի, մագիստրատուրայի սովորողները:

Համերգին ներկա գտնվող Վրաստանի մշակույթի նախարարության միջազգային ծրագրերի դեպարտամենտի փոխտնօրեն Խաթունա Խունդաձեն և Թբիլիսիի Վ.Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի պատմության թանգարանի տնօրեն Մարինա Չիխլաձեն նշել են, որ մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանի անունը կրող դահլիճը ծառայում է մարդկային հարաբերություններում բարձր մշակույթի լեզվով բարին, ջերմությունը և սրտակցությունը բազմապատկելու իր առաքելությանը և երեկոն դրա վկայությունն էր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---