Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ծրագիրը կներկայացվի մայիսի 16-ին![]() 7 մարտի 2013 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ծրագիրը կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում: Այս մասին այսօր Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: ԱԳ նախարարը նշեց, որ ծրագիրը կհստակեցվի հաջորդ շաբաթ՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի՝ Երևան այցի ժամանակ: «Մենք սպասում ենք պարոն Յագլանդին, որպեսզի համատեղ քննարկենք Հայաստանի նախագահության առաջնահերթություններն այդ կազմակերպության շրջանակներում և վերջնական տեսքի բերենք ծրագիրը», - ասաց Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը տեղեկացրեց, որ Ստրասբուրգում հայկական կողմը հանդես կգա մի շարք կարևոր միջոցառումներով: «Մենք կօգտագործենք այդ առիթը՝ հանդես գալով նաև մշակութային ծրագրով: Կարևորագույն իրադարձություն կլինի նաև ՀՀ նախագահի այցելությունը Ստրասբուրգ»,- ասաց նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |