ՌԴ օդադեսանտային զորքերը ՀԱՊԿ երկրներ ուղարկելու մեջ ՀՀ ԱԳ նախարարը արտառոց բան չի տեսնում![]() 7 մարտի 2013 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ կարիք չկա մեկնաբանելու Ռուսաստանի օդադեսանտային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի օդադեսանտային զորքերը` որպես արագ արձագանքման ուժեր, անհրաժեշտության դեպքում մարտական առաջադրանքներ կատարելու համար կարող են ուղարկվել ՌԴ-ի սահմաններից դուրս` Հարավային Օսիա, Աբխազիա, ՀԱՊԿ-ի երկրներ, այդ թվում՝ Հայաստան: «ՀԱՊԿ շրջանակներում նման համաձայնություն կար, դա փակ փաստաթուղթ չէ: Որևէ մեկի հայտարարության մեջ ինչ-որ իմաստներ գնտել, հայտարարություններ անելու անհրաժեշշտություն չկա»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էդվարդ Նաբանդյանը: Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանձնարարել Էր ճգնաժամերի կասեցման նպատակով առաջադրանքների կատարման օպերատիվության մեծանալու դեպքում նախատեսել օդադեսանտային զորքերի՝ որպես արագ արձագանքման ուժերի կիրառումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |