Լ.Լինկյավիչուսը Հայաստան-ԵՄ բանակցություններում զգալի առաջընթաց է ակնկալում![]() 7 մարտի 2013 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը հույս ունի, որ Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ Հայաստանը Եվրաիտեգրման ծրագրերում զգալի հաջողությունների հասած կլինի: Այսօր Հայստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլիս ասուլիսի ժամանակ նա կարևորեց տարածաշրջանում ԵՄ հետ համագործակցության զարգացումը` հակամարտությունների առկայության պայմաններում: Լիտվայի ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ գագաթաժողովին ընդառաջ Հայաստանն ավարտված կլինի Ասոցացման համաձայնագրի և ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: «Դա շատ մեծ առաջընթաց կլինի, և մենք Հայաստանին հաջողություն ենք մաղթում», - ասաց Լինաս Լինկյավիչուսը: Հայկական կողմը ևս բազմիցս հույս է հայտնել, որ մինչև նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովն ավարտած կլինեն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Հիշեցնենք, որ 2012-ի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրեցին վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |