7 մարտի 2013 - 15:17 AMT
Իրանի Գլխավոր շտաբի պետ. Ագրեսիայի ցանկացած ակտ Իրանի դեմ հակազդեցության կարժանանա

Ագրեսիայի ցանկացած ակտ Իրանի դեմ, նրա տարածքային ջրերում, ԱՄՆ, Սաուդյան Արաբիայի կամ ցանկացած այլ երկրի կողմից հակազդեցության կարժանանա, հայտարարել է Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրոզաբդին, հայտնում է Press TV-ին:

Հարևան երկրներին պատկանող ինքնաթիռները կարող են թռչել Պարիսց ծոցի վրայով, նշել է նա: Ոչ մի սահմանափակում չկա միջազգային թռիչքների համար, Իրանը դա չի դիտարկում որպես սադրանք, ասել է նա:

Ֆիրոզաբդին այդպիսով պատասխանել է գեներալ Ջեյմս Մատիսին, որը ԱՄՆ զորքերի հրամանատարն է Մերձավոր Արևելքում, որը հայտարարել է, որ պատժամիջոցներն Իրանի հանդեպ ցանակալի արդյունք չեն տվել: