Առաջարկվում է հարկային արտոնություններ սահմանել այն արտադրողների համար, որոնք նոր աշխատատեղեր կստեղծեն

Առաջարկվում է հարկային արտոնություններ սահմանել այն արտադրողների համար, որոնք նոր աշխատատեղեր կստեղծեն

PanARMENIAN.Net - Նպատակ ունենալով բարելավել ներդրումային միջավայրն ու խթանել ձեռնարկատիրությունը ՀՀ կառավարությունը շարունակում է հետևողական քայլերն այդ ուղղությամբ: Այսօր կայացած կառավարության նիստում հաստատվել է 2013թ. ամենամյա ծրագիրն ու իրականացմանն ուղղված միջոցառումների ցանկը:

Ավելին, կառավարության որոշմամբ Հայաստանում ներդրվում են որակի չափանիշների տեխնիկական կանոնակարգեր, ինչն համահունչ է ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին միանալու բանակցային գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորություններին: Ինչպես ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում, մեկնարկը կլինի մանկական խաղալիքների որակի հսկողությունից:

Եվս մեկ քայլ կլինի միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմինների կողմից տրված հավատարմագրման վկայագրերի միակողմանի ճանաչման կարգի սահմանումը, ինչը կբարձրացնի Հայաստանի հեղինակությունը միջազգային շուկայում:

Երկարաժամկետ հեռանկարում նորարարություն կլինի նաև նոր հարկային նախաձեռնությունը, որ արդեն ստացել է կառավարության հավանությունը: Հաստատվել է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների նվազեցման նպատակով գործարար ծրագրերի՝ հավանության արժանացման, ինչպես նաև այդ ծրագրերի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկման կարգը: Արդեն առաջիկա օրերին տնտեսվարող սուբյեկտները կարող են դիմել էկոնոմիկայի նախարարություն և ներկայացնել նոր աշխատատեղեր բացելու վերաբերյալ իրենց ծրագրերը: Դա հնարավորություն կտա տնտեսվարող սուբյեկտներին ստեղծված նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի երկամտահարկի նվազեցման համար, բայց ոչ ավելի քան 30 տոկոսով: Հարկային արտոնության համար կգործի միայն մեկ սահմանափակում՝ աշխատատեղերը պետք է բացվեն արտադրության ոլորտում, սակայն, ոչ առևտրի կամ սպասարկման:

Տիգրան Դավթյանը նշել է, որ փաստորեն կառավարությունն այսօր իր վրա է վերցնում տնտեսվարողների ծախսերը՝ խթանելու համար տնտեսական աճն ու կրճատելու համար «ստվերը»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---