Հայտնի են Հայաստանի մարմնամարզության առաջնության չեմպիոնների անունները![]() 7 մարտի 2013 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցում ընթացավ Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են ավելի քան 60 մարմնամարզիկներ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանը, առաջնությունում ելույթ են ունեցել նաև երիտասարդ մարզիկներ: Մասնակցել են Երևանի, Գյումրիի և Էջմիծնի մարմնամարզիկներ: Տղամարդկանց պայքարում բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճել է Արթուր Դավթյանը, որը նաև հավասարը չի ունեցել ազատ վարժությունում, պտտաձողում և զուգափայտերում: Նժույգաթափում առաջին տեղն է գրավել Վահագն Ստեփանյանը, օղակներում Վահագն Դավթյանը, իսկ զուգափայտերում` Սերոբ Սողոմոնյանը: Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որն էլ ելույթ կունենա Քաթարի Աշխարհի գավաթի խաղարկությունում և Մոսկվայի Եվրոպայի առաջնությունում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |