5 հայ մարմնամարզիկներ մարտի 26-30-ը մասնակցելու են աշխարհի գավաթի խաղարկությանը

5 հայ մարմնամարզիկներ մարտի 26-30-ը մասնակցելու են աշխարհի գավաթի խաղարկությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը պատրաստվելու է մարտի 26-30-ը Քաթարում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը, այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ և միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը: Հավաքականը ձևավորվել է Հայաստանի առաջնության արդյունքներով:

«Թույլ էինք տվել, որ երիտասարդներն էլ մեծահասակների առաջնությունում հանդես գան, և նոր տղաներ հայտնաբերեցինք: Նրանք արժանիորեն կարող են փոխարինել մեր փորձառու մարզմնամարզիկներ Հարություն Մերդինյանին և Արթուր Դավթյանին: Առաջնությունն անցել է թեժ մրցակցությունում »,- նշել է մարզիչը:

Արթուր Դավթյանն ու Սերոբ Սողոմոնյանը աշխարհի գավաթի խաղարկությունում ելույթ են ունենալու բազմամարտում, Հարությունը Մերդինյանը` նժույգաթափում, իսկ օղակների վրա հանդես կգան Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը: Հավաքականը մրցաշարին պատրաստվելու է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում:

«Այնտեղ նրանք հնարավորություն կունենան կատարել բարդ վարժություններ և կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը»,- ավելացրել է նա:

Այնտեղ հանդես կգան 2 բազմամարտիկներ, ևս երեքն էլ կմասնակցեն առանձին գործիքների վարժություններին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---