Սարգիս Ասատրյան. Ադրբեջանում սկսել են խոսել այն մասին, որ Գյուլը օժանդակում է Հայաստանին

Սարգիս Ասատրյան. Ադրբեջանում սկսել են խոսել այն մասին, որ Գյուլը օժանդակում է Հայաստանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանում սկիզբ առած զանգվածային բողոքի ցույցերը «Արաբական գարնան» սկիզբ չդարձան միայն այն պատճառով, որ դրա համար հարկավոր էր արտաքին միջամտություն, որը Ադրբեջանի պարագայում չեղավ: Նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ. «Համաշխարհային ուժային կենտրոնները դեռևս շահագրգռված չեն ալիևյան վարչակարգի փոփոխությամբ: Բացի այդ, ցույցերը, կազմակերպիչներ չունեին: Չկար լիդեր, որը կարող էր տանել շարժումը: Դա էր պատճառը, որ այն մարեց»,- ասաց Սարգիս Ասատրյանը:

Ինչ վերաբերում է Սերժ սարգսյանին վերընտրվելու առթիվ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հղած շնորհավորանքին, Սարգիս Ասատրյան ասաց, որ ադրբեջանցիներն այնքան էին վրդովվել այս փաստից, որ սկսել էին խոսել այն մասին, թե Գյուլը օժանդակում է Հայաստանին: «Ադրբեջանն ու Թուրքիան անհամաձայնություններ ունեն, որոնք ժամանակ առ ժամանակ իրենց զգացնել են տալիս»,-ասաց փորձագետը:

Ադրբեջանի գալիք նախագահական ընտրությունների մասին Սարգիս Ասատրյանն ասաց, որ լուրջ մրցակցություն ակնկալել պետք չի: Ըստ Սարգիս Ասատրյանի՝ որքան էլ եղած ընդդիմադիր ուժերի ազդեցությունը կարևորում են, ձերբակալում ու քննադատում են նրանց, դա չի նշանակում, որ այդ ուժերն ազդեցիկ են:

 Ուշագրավ
---