Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի կունենա 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան- Չեխիա հանդիպումը:
Խաղի տոմսերը կվաճառվեն մարտի 8-ից հանրապետական մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և «Հյումել» խանութների ցանցում:
Հարավային և հյուսիսային տրիբունաների տոմսերը կարժենան 3000 դրամ, իսկ արևելյան և արևմտյան տրիբունաներինը` 5000 և 8000 դրամ, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: