Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ![]() 7 մարտի 2013 - 20:31 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 7-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային: Սարգսյանը ողջունել է նրան և ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, որին զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակի փոխայցելությունները: Իրակլի Ալասանիան ՀՀ նախագահին տեղեկացրել է իր հայ գործընկերոջ հետ այսօր ունեցած հանդիպման արդյունքների մասին, որի ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Վկայակոչելով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության մոտեցումներն ու որդեգրած քաղաքականությունը՝ Իրակլի Ալասանիան շեշտել է, որ Վրաստանի առաջնահերթությունների մեջ է եղբայրական Հայաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ զարգացնելը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |