9 մարտի 2013 - 13:58 AMT
Դատարանը հաստատել է Պորտ Սաիդի անկարգությունները հրահրողների դատավճիռները

Եգիպտական դատարանը հաստատել է Պորտ Սաիդի անկարգությունները հրահրողների դատավճիռները, որոնք անցյալ տարի տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձան: Դատավարությունն իր հերթին մեծ հուզումներ առաջացրեց Եգիպտոսում:

Դատարանի որոշմամբ անկարգությունների 21 ակտիվ մասնակից կախաղան կբարձրանա: Ընդամենը դատարանի առջև կանգնեց 52 մարդ, որոնցից 5 դատապարտվեցին ցմահ բանտարկության:

Անցայլ տարի իրար հանդեպ թշնամաբար տրամադրված ֆուտբոլային երկրպագուների բախումների արդյունքում 74 մարդ զոհվեց: Այդ իրադարձությունների եգիպտական ֆուտբոլի պատմության ամենաարյունալի դրվագը դարձավ, հայտնում է ВВС-ին: