ՀՀ ՊՆ ղեկավար. Ռուսական ռազմակայանները Հայաստանի անվտանգության բաղկացուցիչ մասն են 7 հոկտեմբերի 2005 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ռազմակայանների առկայությունը Հայաստանում ոչ մի կերպ կապված չի ղարաբաղյան հակամարտության կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը մասնակցում է հոկտեմբերի 6-ին Երեւանում իր աշխատանքը սկսած Հայաստանի Ազգային ժողովի եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» սեմինարի ժամանակ` «Անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով: Ըստ նախարարի, ռուսական զորքերը Հայաստանում են գտնվում Հայաստանի իշխանությունների խնդրանքով եւ առաջարկությամբ: «Ռուսական ռազմակայանները Հայաստանի անվտանգության բաղկացուցիչ մասն են, իսկ դրանց ներկայությունը պայմանավորված է Հայաստանի հարաբերություններով ԱՊՀ շրջանակներից դուրս գտնվող երկրների հետ, իսկ եթե ավելի կոնկրետ` Թուրքիայի հետ, որը մինչ այժմ անբարյացակամ է տրամադրված Հայաստանի հանդեպ»,-հայտարարել է Ս.Սարգսյանը, ընդգծելով, որ «ռուսական զորքերը Հայաստանում են գտնվում մեր շահերից ելնելով, եւ մենք կորոշենք, թե որքան նրանք կմնան մեր հանրապետությունում»,-հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |