Ադրբեջանից մոտ 200 մլրդ դոլար է փոխանցվել օֆշորային գոտիներ![]() 14 մարտի 2013 - 17:40 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանից մոտ 200 մլրդ դոլար է փոխանցվել Լատինական Ամերիկայի, Օվկիանիայի ու Եվրոպայի օֆշորային գոտիներ: Դրա համար օգտագործվել են նաև մահմեդական երկրների բանկեր, անշարժ գույքի գործարքներն արտերկրում, ոսկի, բաժնետոմսեր»,-հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր, Ադրբեջանի տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի նախագահ Գուբադ Իբադօղլուն: Նա նշել է, որ յուրաքանչյուր ադրբեջանական ընտանիք նման գործարքների արդյունքում տասնյակ հազարավոր դոլարների պակասուրդ է ունեցել իր բյուջեում: «Ադրբեջանական կապիտալով ընկերություններն այսօր շատ են օֆշորային գոտիներում: Հիմնականում ընկերությունները նավթագազային սեկտորից են, գործում են 1995թ. և գտնվում են ԱՄՆ-ում, Կայմանյան կղզիներում»,-մեկնաբանել է իրավիճակը Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը, հայտնում է Business-info.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |