Ինքնախեղման հերթական դեպքը. «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալը կարել է աչքերը![]() 14 մարտի 2013 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մարդու իրավունքների պատշպանի 116 թեժ գիծ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից ահազանգ էր ստացվել, որ դատապարտյալ Հայկ Գալստյանը կարել է աչքերը և հացադուլ հայտարարել: Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները զանգից անմիջապես հետո այցելել էին քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Հայկ Գալստյանին: Արդեն հանդիպման ժամանակ դատապարտյալը ժամանակավորապես քանդել էր կարերը, քանի որ աչքերի կոպերը թարախակալվել էին: Հայկ Գալստյանը աշխատակիցների հետ առանձնազրույցի ընթացքում հայտնել էր, որ բողոքներ ունի Քրեակատարողական վարչությունից, քանի որ իր խնդրին լուծում չի տալիս: Դատապարտյալը դիմում է ներկայացրել Պաշտպանին: Դիմումի մեջ մասնավորապես ասվում է, որ մարտի 13-ին դատապարտյալը կարել է աչքերը, և կուլ է տվել երկաթյա մի քանի մետաղներ: Նրա խոսքով, հացադուլը չի դադարեցնելու մինչև իրեն չտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ կստանա համապատասխան բուժում, այնուհետև տեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ: «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու և ստացիոնար բուժում ստանալու խնդրով Հայկ Գասլտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալին խնդրել էր դեռևս փետրվարի 18-ին, ով իրեն չէր մերժել, սակայն, ըստ դատապարտյալի, իրեն խաբել են և տեղափոխել «Հրազդան» ՔԿՀ: Դատապարտյալ Հայկ Գալստյանի դիմումը ընդունվել է վարույթ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |