Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում շարունակվում է մինչև 19 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը:
Ուսանողական հավաքականը 31:23 հաշվով առավելության է հասել Վանաձորի նկատմամբ, իսկ ՀՄԴ-ն 28:23 հաշվով հաղթել է ԼՂՀ-ին:
Երկու տուրից հետո երկու հաղթանակ է տարել միայն ուսանողական հավաքականը: Այն համալրված է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի խաղացողներով:
Մարտի 15-ին նրանք մրցելու են ԼՂՀ-ի թիմի հետ, որը պարտվել է երկու մրցակիցներին`Վանաձորին և ՀՄԴ-ին: