Սերժ Սարգսյանը ջերմ շնորհավորանքներ է հղել Հռոմի Պապ Ֆրանսիսկո Առաջինին![]() 14 մարտի 2013 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանսիսկոին` Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու և կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության նախագահը հայ ժողովրդի և անձամբ իր անունից Նորին Սրբությանը հղել է ջերմ շնորհավորանքներ ու լավագույն բարեմաղթանքներ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: «Վստահ եմ, որ Ձեր Աստվածահաճո ծառայությունը կնշանավորվի հավատքի, ազատության, արդարության և հույսի հաղթանակով՝ սփռելով իր բարեգութ ազդեցությունը աշխարհով մեկ: Ձերդ Սրբություն, Հայաստանը բարձր է գնահատում Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգևոր կենտրոն, այլև որպես մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպան, աշխարհում հանդուրժողականության, փոխըմբռնման, խաղաղության պահպանման ջատագով: Հայաստանի և Վատիկանի՝ քսանամյա պատմություն ունեցող դիվանագիտական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի երկխոսությամբ՝ ներառյալ բարձրաստիճան փոխայցելություններով ու տարբեր ոլորտներում սերտ համագործակցությամբ։ Մեծապես ակնկալում ենք, որ Հայաստանի` քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրի, և Սուրբ Աթոռի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության բարի ավանդույթները հետագայում ևս կշարունակեն խորանալ ու զարգանալ նույն ոգով՝ քանզի սերում են նույնակունք քրիստոնեական արժեհամակարգից։ Մաղթելով Ձեզ քաջառողջություն և կորով՝ ընդունեք, խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |