Իրանի կործանիչը փորձել է կասեցնել ԱՄՆ անօդաչու սարքի թռիչքը

Իրանի կործանիչը փորձել է կասեցնել ԱՄՆ անօդաչու սարքի թռիչքը

PanARMENIAN.Net - Իրանի ՌՕՈւ կործանիչը փորձել է կասեցնել ԱՄՆ անօդաչու սարքի թռիչքը Պարսից ծոցի չեզոք ջրերի օդային տարածքում: Ըստ Պենտագոնի հայտարարության, հարձակումն անարդյունավետ էր:

Ասվում է, որ ամերիկյան անօդաչու սարքին օգնության եկան ԱՄՆ երկու այլ ինքնաթիռներ: Իրանի իշխանությունները միջադեպը չեն մեկնաբանում:

Իրանը մտադիր է նույնատիպ թռչող սարքերի արտադրություն սկսել, հայտնում է ՌԲԿ-ն, թեև ԱՄՆ-ն կասկածում է, որ նման բարդ տեխոնոլգիան հասանելի է իրանցի գիտնականներին:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---