Լոնդոնում մեկնարկել է հավակնորդների մրցաշարը

Լոնդոնում մեկնարկել է հավակնորդների մրցաշարը

PanARMENIAN.Net - Լոնդոնի կենտրոնում երեկ երեկոյան տեղի է ունեցել հավակնորդների մրցաշարի բացումը: Միջոցառումը անցել է բավականին առօրյա և արագ, հայտնում է chess-news.ru-ն:

Վիճակահանությունը ավելի վաղ էր տեղի ունեցել: Մրցաշարի առաջին տուրը տեղի կունենա մարտի 15-ին, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ: Տեղի կունենան նաև հետևյալ պարտիաները՝ Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) և Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան): Մրցաշարը կավարտվի ապրիլի 1-ին:

Հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով 18:00-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---